«Ծառուկյան» դաշինքում կարկառուն ՀՀԿ-ականների ընդգրկվելը շոկ կառաջացնի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ծառուկյան» դաշինքում առաջիկայում սպասվում են անակնկալ «հայտնություններ»: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ դաշինքի ընտրացուցակում պատրաստվում են ընդգրկվել անգամ կարկառուն ՀՀԿ-ականներ, որոնք ամենատարբեր պատճառներով որոշել են իրենց ապագան այլեւս չկապել իշխող այս քաղաքական ուժի հետ:

Մեր աղբյուրները պնդում են, որ «Ծառուկյան» դաշինքին անդամակցելու մասին հայտարարելու են այնպիսի հանրապետականներ, որոնք ունեն ֆինանսական լուրջ միջոցներ, տիրապետում են որոշակի լծակների, ինչպես նաեւ՝ ընտրական տարբեր տեխնոլոգիաների: Մեր աղբյուրները չմասնավորեցրին, թե կոնկրետ ովքեր են այդ անձինք, սակայն վստահեցրին, որ Ծառուկյանի կողքին նրանց հայտնվելը քաղաքական դաշտում շոկ է առաջացնելու: Մեզ մնում է սպասել զարգացումներին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031