Մոսկվայում սպասվում է մինչև -27 աստիճան սառնամանիք
Շաբաթվա կեսերին Մոսկվայի շրջանում սպասվում է մինչև 27 աստիճան կտրուկ ցուրտ, իսկ հանգստյան օրերին Մոսկվայում դարձյալ եղանակը կջերմանա, հայտնում է RIA Novosti-ն։
Հաղորդվում է, որ այսօր և վաղը Մոսկվան կգտնվի ատլանտյան ցիկլոնի տաք ոլորտում, իսկ շաբավթա կեսին սպասվում է սառնամանիք։
Ժամանակ առ ժամանակ կտեղա թաց ձյուն։ Օդի ջերմաստիճանը այս գիշեր կկազմի – 2-ից մինչև 0, վաղը ցերեկը՝ մոտ 0 աստիճան։
Երեքշաբթի երեկոյան ժամերից Մոսկվայում կդիտվի սառը մթնոլորտային ճակատ, երեկոյան արդեն ջերմաստիճանը կնվազի մինչև մինուս 5 աստիճան, կդիտվի մերկասառույց։
Չորեքշաբթի օրվանից սպասվում են ձյան առատ տեղումներ, քամի, վատ տեսանելիություն։ Ջերմաստիճանը կնվազի մինչև մինուս 10-12 աստիճան։