Բաժիններ՝

ԿՀՎ-ն ստուգել է Թրամփի խորհրդականի կապերը Ռուսաստանի հետ. WSJ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինին ստուգել է ամերիկյան հակահետախուզությունը։ Ինչպես հայտնում է Wall Street Journal-ը, հատուկ ծառայությունները ցանկանում էին ստուգել պաշտոնյանի կապերը ՌԴ պաշտոնատար անձանց հետ։

Ամերիկյան պարբերականի տեղեկություններով՝ Ֆլինը ԱՄՆ նոր նախագահի վարչակազմի առաջին ներկայացուցիչն է, որի նկատմամբ հատուկ ծառայությունները, առանց Սպիտակ տան իմացության, հետաքննություն են իրականացրել։

Ստուգումների արդյունքում Ազգային անվտանգության գործակալությունը, ԿՀՎ-ն, Հետաքննությունների դաշնային բյուրոն ցանկացել են պարզել Ֆլինի «շփումների բնույթը Ռուսաստանի ներկայացուցիչների հետ», ինչպես նաև պարզել, թե համապատասխանել են արդյոք այդ շփումները գոյություն ունեցող օրինական պրոցեդուրաներին։

ԱՄՆ հատուկ ծառայությունների հետաքրքրությունը մասնավորապես հարուցել է Ֆլինի խոսակցությունը Վաշինգտոնում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ 2016թ. դեկտեմբերին։
Wall Street Journal պարբերականը գրում է, թե դեռ հայտնի չէ հետաքննության արդյունքների և այն մասին, թե շարունակվելու է արդյոք այն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս