Բաժիններ՝

Իտալիայում խոշոր ավտովթարի հետևանքով 16 մարդ է մահացել

Իտալիայում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով մահացել է 16 մարդ: Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը, ավտոբուսում եղել են 14­18 տարեկան երեխաներ, պատանիներ:

Ավտովթարը տեղի է ունեցել հունվարի 20­ին` կեսգիշերին, Վերոնա երկրամասում: Ավտոբուսը Իտալիայի տարածքով Ֆրասնիայից վերադառնում էր Հունգարիա:

Նախնական տվյալներով` ավտովթարի հետևանքով ուղևորների մի մասը դուրս են թռել ավտոբուսի առջևի հատվածից: Մնացածները մնացել են ավտոբուսի մեջ և չեն կարողացել դուրս գալ: Ավտոբուսում այդ ժամանակ հրդեհ է բռնկվել:

Տեղի իրավապահները տեղեկացնում են, որ զոհերի թիվը վերջնական չէ, այն կարող է աճել:

Լուսանկարը` EPA

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս