Բաժիններ՝

Գողություն և գողության փորձ՝ երթուղային ավտոբուսներում

Հունվարի 20-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Բաղրամյան պողոտայի թիվ 26 հասցեի մոտից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Պ.-ին:

Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դրամապանակ, որի մեջ եղել է 25.000 դրամ, բանկային, կուտակային և զեղչային քարտեր:

Գոռ Պ.-ն խոստովանել է, որ թիվ 57 երթուղու ավտոբուսում մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակը:

Անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում՝ Գոռ Պ.-ն խոստովանել է, որ նույն օրը թիվ 8 երթուղու ավտոբուսում փորձել է գողանալ մեկ այլ կնոջ դրամապանակը:
Տուժողների ինքնույունը պարզվել է:

Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս