Բաժիններ՝

220 հազար ֆունտ՝ 13-ամյա ֆուտբոլիստի համար

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, անգլիական «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է իրական տրանսֆերային գրոհ իրականացնել: Անգլիական մամուլը սպասում էր այս գրոհի ընթացքում տեսնել հայտնի ֆուտբոլային անունների:  Սակայն, ինչպես հաղորդում է Daily Mail-ը քաղաքայինները մեծ ջանքերի գնով ձեռք են բերել  «Սաութենդ Յունայթեդի» 13-ամյա ֆուտբոլիստ Ֆինլի Բերնսին:

Պատանի ֆուտբոլիստի համար անգլիական ակումբը վճարել է 220 հազար ֆունտ ստեռլինգ:

Պատանի տաղանդի համար պայքարում էին նաև անգլիական մյուս գրանդները, մասնավորապես՝ «Արսենալը» , «Չելսին» և «Լիվերպուլը»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս