Ինչու է հարկավոր գիշերն անջատել Wi-Fi-ի սարքը

Steptohealth.ru կայքը գրում է, որ շատ փորձագետներ Wi-Fi-ը համարում են «լուռ թշնամի»։ Նրանց գլխավոր փաստարկն այն է, որ Wi-Fi-ի սարքը ռադիացիայի աղբյուր է։ Նոր տեխնոլոգիաները փոխել են աշխարհը և մեծացրել հաղորդակցվելու մեր հնարավորությունները։ Այս գործում հատկապես մեծ դեր ունի Wանվճար ինտերնետը։ Այս սարքը մեր կյանքի անբաժան մասն է դարձել. սարքը տեղադրված է թե մեր բնակարաններում, թե աշխատավայրերում, հանգստյան տներում, սրճաններում։ Սակայն անվճար ինտերնետը նաև որոշ թերություններ ունի, որոնց մասին շատերը չգիտեն։ Մասնավորապես, այն կարող է բացասական ազդեցություն ունենալ առողջության վրա։

Ինչով կարող է վտանգավոր լինել Wi-Fi-ի սարքը

Արդեն իսկ մի քանի գիտափորձ է իրականացվել, որոնց ընթացքում վերլուծվել է էլեկտրամագնիսական ալիքների ազդեցությունն ուղեղի ակտիվության և կենսապահովման համակարգի վրա։ Որոշ մասնագետներ կարծում են, որ ճառագայթումը կարող է քաղցկեղի և այլ ծանր հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ։ Հետազոտություններից մեկում նշվում է, որ ճառագայթումը կարող է նաև շարունակական գլխացավերի, միգրենի, հիպերակտիվության և քնի խանգարման պատճառ դառնալ։

Վտանգը հատկապես մեծ է երեխաների դեպքում, որոնց օրգանիզմն առանց այն էլ հեշտ է ենթարկվում ազդեցությունների։

Ինչպես նվազեցնել վտանգավոր ազդեցությունը

  • Անջատեք Wi-Fi-ի սարքը գիշերը և այն ընթացքում, երբ որևէ մեկն այն չի օգտագործում։
  • Wi-Fi-ի սարքը տեղափոխեք տան այն հատված, որտեղ ավելի քիչ եք լինում։
  • Մտածեք կաբելային ցանցի անցկացման մասին։
  • Բջջային հեռախոսն ու համակարգիչն օգտագործեք որոշակի ժամանակ։ Մի թողեք դրանք սենյակում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Տեսանյութեր

Լրահոս