Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում, տուժել է 2 կին պատգամավոր
Թուրքիայի խորհրդարանում սահմանադրական բարեփոխումների քննարկման ընթացքում, որը ենթադրում է անցում կառավարման խորհրդարանական համակարգից նախագահականի, ծագած ծեծկռտուքի հետևանքով 2 կին պատգամավոր վնասվածքներ է ստացել, հայտնում է Hurrieyt թերթը։
Ծեծկռտուքը ծագել է Թուրքիայի Սահմանադրության փոփոխությունների կողմնակիցների ու հակառակորդների միջև այն բանից հետո, երբ անկախ կին պատգամավոր Այլին Նազլըաքան իրեն ձեռնաշղթայել է խորհրդարանի ամբիոնից՝ այդկերպ բողոքելով օրինագծի դեմ ու բոյկոտելով խորհրդարանական քննարկումները:
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորները փորձել են նրան քաշելով հեռացնել տրիբունայից, ինչից հետո Այլին Նազլըաքային օգնության են շտապել ընդդիմադիր կուսակցության պատգամավորները։
Ծեծկռտուքի հետևանքով վնասվածքներ է ստացել «Արդարություն և զարգացում» կուսակցության մեկ պատգամավոր և մեկ կին պատգամավոր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունից։
Երկու կանայք նիստերի դահլիճից դուրս են բերվել պատգարակներով։
https://www.youtube.com/watch?v=NSSnYIXlbxA
https://www.youtube.com/watch?v=5Nzskie-kDI