Բաժիններ՝

Ստեղծվում է նոր՝ գերձայնային զենք. ՌԴ ՊՆ

Ռուսական բանակը մոտ ժամանակներս կստանա գերձայնային զենք ու զորքերի ղեկավարման նոր սկզբունքներ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Յուրի Բորիսովը, հայտնում է RIA Novosti-ն։

«Մշակվում է գերձայնային զենք, որը պահանջում է սկզբունքային նոր նյութերի օգտագործում ու ղեկավարման համակարգ, որոնք աշխատում են միանգամայն այլ միջավայրում՝ պլազմայում»,- հայտնել է Բորիսովը։

Նրա խոսքով՝ այսօր ռուսական բանակը «կանգնած է հերթական գիտատեխնիկական հեղափոխության սահմանագծին»։

«Մշակվում են զորքերի գործողությունների ղեկավարման միանգամայն այլ սկզբունքներ, քանի որ այսօր նա, ով ավելի արագ կսովորի վնասազերծել հակառակորդին, խոցել և այդ ամենը կանի ժամանակի իրական մասշտաբում, նա էլ կհաղթանակի»,- հավելել է Բորիսովը։
Ռուսաստանը ցանկանում է գերձայնային զենքն ստանալ 2020թ.։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս