Թուրքիայում ևս մեկ պատգամավոր է կալանավորվել քրդամետ HDP կուսակցությունից
Թուրքիայում ձերբակալվել է Այշե Բաշարանը՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» (HDP) կուսակցության պատգամավորը, որը ընտրվել էր Թուրքիայի հարավարևելյան Բաթման նահանգից։
Այս մասին հայտնում է Բաթման նահանգի դատախազությունը։
Համաձայն դատախազության տեղեկությունների՝ Բաշարանը մեղադրվում է քրդական «Քրդստանի աշխատավորական» կուսակցությանն (PKK) աջակցելու մեջ։
Ավելի վաղ կալանավորվել էր HDP-ի 12 պատգամավոր, որոնք ձերբակալվել էին իբրև թե դատախազություն վկայություն տալու համար չներկայանալու համար։ Նրանց թվում են «Ժողովուրդների դեմոկրատիա» (HDP) կուսակցության համանախագահներ Սելահադդին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը։