Բաժիններ՝

Իտալիայում ձնահյուսի տակ մնացած հյուրանոցից դուրս է բերվել առաջին զոհի մարմինը

Փրկարարները կենտրոնական Իտալիայում ձնահյուսի տակ մնացած հյուրանոցից դուրս են բերել առաջին զոհի մարմինը, հայտնում է Rainews24-ը։

Արտակարգ դեպքը տեղի է ունեցել նախօրեին երեկոյան։ Ձնահյուսը, որը հավանաբար, ծագել է ուժեղ երկրաշարժի հետևանքով, ամբողջությամբ ծածկել էր Rigopiano di Farindola հյուրանոցը։

Շինությունում կարող էին գտնվել ավելի քան 20 զբոսաշրջիկ և հյուրանոցի աշխատակիցները։

Եղանակային վատ պայմանների հետևանքով փրկարարները հյուրանոց են հասել են մի քանի ժամում։

Փրկարարներին հաջողվել է ձնահյուսից ազատել 2 մարդու, մյուսների ճակատագիրը դեռ հայտնի չէ։

«Փրկվել է 2 մարդ, հենց նրանք են օգնության ազդանշան ուղարկել։ Կան վիրավորներ, սակայն դեռևս հայտնի չէ, թե քանի մարդ է անհետ կորել ու անգամ զոհվել»,- Facebook-ում գրել է Պեսկարա նահանգի ղեկավար Անտոնիո դի Մարկոն։

Նրա խոսքով՝ ձյանհյուսքի հետևանքով հյուրանոցի շենքը մոտ 10 մետրով տեղաշարժվել է։
Հիշեցնենք, որ նախօրեին Լացիո, Մարկե և Աբրուցցո մարզերում տեղի են ունեցել 4 ուժեղ երկրաշարժեր։ Դրանք զգացվել են նաև Հռոմի կենտրոնական հատվածներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս