Բաժիններ՝

Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված 12-ամյա Վաղարշակի հիշատակին հուշակոթող է կանգնեցվել

Այսօր ԼՂՀ Մարտունու շրջանի Ներքին Ճարտարի միջնակարգ դպրոցի բակում տեղի է ունեցել ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված 12-ամյա Վաղարշակ Գրիգորյանի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի ու ցայտաղբյուրի բացման արարողություն:

 «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ներքին Ճարտարի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի, Վաղարշակ Գրիգորյանի դասղեկ Վարդուհի Աղաբեկյանը նշել է, որ այսօր՝ իր աշակերտի ծննդյան օրը, հարազատ դպրոցի բակում հավաքվել են նրա սիրելի ուուցիչները, դասընկերները, հարազատները:

«Վաղարշակն ուսումնառության վեց տարիներն էլ ավարտել է գերազանց գնահատականներով: Նա շատ խելացի, ընկերասեր, ազնիվ, պարտաճանաչ երեխա էր: Մասնակցում էր տարբեր մրցույթների: Աշակերտս մի բան անելուց կամ ասելուց առաջ լավ կշռադատում էր, որ չսխալվեր, չափսոսար հետո»,-բնութագրել է Վաղարշակի դասղեկը:

Խաչքար-հուշակոթողի հեղինակը Վարազդատ Համբարձումյանն է, իսկ հովանավորը՝ արմատներով ճարտարցի Կարո Ասրումյանը, ով ապրում է Ռուսաստանի Դաշնությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս