«Եթե կուսակցությունը որոշի՝ կմասնակցեմ». Վահան Մարտիրոսյան
Վերջերս ՀՀԿ-ին անդամակցած տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններում բարձր է գնահատում իր շանսերը։
Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու մասին հարցին Վ.Մարտիրոսյանը պատասխանեց, որ դա նրա խնդիր է, նրա որոշումը, իսկ կուսակցությունն իր տեսակետը հայտնել է. «Կուսակցությունը միշտ հայտնում է իր տեսակետը»։
Հարցին, թե մասնակցելո՞ւ է քարոզչությանն ու ընտրություններին, Վ.Մարտիրոսյանը պատասխանեց. «Եթե կուսակցությունը որոշի՝ կմասնակցեմ»։