Բաժիններ՝

«Ադրբեջանը պատրաստ է աջակցել նավթարդյունահանման հավելյալ կրճատմանը». Ալիև

Ադրբեջանը պատրաստ է աջակցել նավթարդյունահանման հավելյալ կրճատման մասին որոշմանը, եթե այն ընդունվի ՕՊԵԿ-ի և կազմակերպության մեջ չմտնող երկրների կողմից, RIA Novosti-ին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում։

ՕՊԵԿ-ը 2016թ. նոյեմբերի 30-ին պայմանավորվել էր նավթի շուկայում գների կայունացման նպատակով կրճատել իր նավթարդյունահանումը օրական 1.2 մլն բարելով՝ մինչև 32.5 մլն բարել։

«Մենք պարտավորվել ենք նավթի արդյունահանումը կրճատել օրական 35 հազար բարելով և այդ պարտավորությունը կկատարենք։ Գործընթացն արդեն սկսվել է։ Մենք մասնակցել ենք ՕՊԵԿ-ի և ոչ ՕՊԵԿ-ի նիստերին, մենք հրավիրվել էինք, այնպես որ մեր պարտավորությունները կատարելու ենք»,- ասել է Ալիևը։

«Դեռևս մենք արդյունահանումը նվազեցրել ենք 35 հազար բարելով, իսկ հետագայում կտեսնենք։ Եթե որոշում կայացվի հավելյալ կրճատման մասին, ապա մենք, բնականաբար, դրան կաջակցենք, քանի որ համերաշխ ենք, որ բոլոր երկրները պետք է անկեղծորեն մասնակցեն այդ գործընթացին»,- ասել է Ալիևը։

Վիեննայում հունվարի 21-22-ին պլանավորվում է նավթի կրճատման մասին համաձայնագրի մոնիթորինգի հարցով կոմիտեի նիստ։ Կոմիտեի անդամներ են Ռուսաստանը, Օմանը, Վենեսուելան, Քուվեյթն ու Ալժիրը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս