Բաժիններ՝

Օբաման բացատրել է Իսրայելի դեմ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևը

ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ է տվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքներում շինարարություն ծավալելու դեմ ուղղված բանաձևի անցումը, որպեսզի կողմերին դրդի երկխոսության։

«Բանաձևի նպատակը եղել է կարգավորման համար հող նախապատրաստելը։ Մեզ անհրաժեշտ էր հղել հստակ ազդանշան տալ՝ զարթուցիչի պես, որ այդ պահը հնարավոր է, անցնում է»,- մեկնաբանել է Օբաման բանաձևը, որը դարձել է ԱՄՆ-ի և Իսրայելի միջև հարաբերությունների սրացման պատճառ։

Ինչպես ընդգծել է Օբաման, «թե՛ իսրայելցի ընտրողները, թե՛ պաղեստինցիները պետք է հասկանան, որ պահը կարող են բաց թողնել»։
«Բնակավայրերի ընդլայնումը անհնար է դարձնում երկու պետությունների կառուցումը»,- եզրակացրել է Օբաման։

Նա նաև հայտարարել է, որ ստատուս-քվոն Մերձավոր Արևելքում անհնար է պահել, հակամարտությունը հնարավոր է լուծել միայն երկու պետությունների համակեցությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս