Բաժիններ՝

Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավարն այցելել է Ստեփանակերտ

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նախօրեին հյուրընկալել է Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վաղինակ Մկրտչյանին և նրան ուղեկցող մի խումբ անձանց:

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամլո ծառայության փոխանցմամբ՝ հանդիպմանը Ս. Գրիգորյանը ողջունել է նրանց հերթական այցը և համոզմունք հայտնել, որ ավանդական դարձած բարեկամությունն ավելի կընդլայնվի:

Վ. Մկրտչյանը պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և պատրաստակամություն հայտնել այսուհետ ևս անձնական ակտիվություն դրսևորել և ամրապնդել գործընկերային հարաբերությունները, բոլոր ուղղություններով նպաստել փոխգործակցությանը:

Հանդիպմանը ներկա էր Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը:

Ավանդական կապերը Երևանի վարչական շրջանների և Ստեփանակերտի քաղաքապետարանի միջև հետզհետե ամրապնդվում, առավել գործնական բնույթ են ստանում:

Նորք Մարաշ վարչական շրջանի և Ստեփանակերտի պատվիրակությունների հաճախակի փոխայցելությունները նպաստում են համատեղ նոր ծրագրերի և մտահղացումների իրագործմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս