Բաժիններ՝

Ջորջ Բուշ-Ավագը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք

Բժիշկները ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ-Ավագին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։ Ավելի վաղ նա տեղափոխվել էր Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի հիվանդանոցներից մեկը։ Ներկայումս նրա վիճակը կայուն է, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Ջորջ Բուշ-Ավագի մամուլի ծառայությանը։

Նրա մոտ ի հայտ են եկել սուր շնչառական խնդիրներ, որոնք առաջացել են թոքաբորբի հետևանքով։ Գրասենյակից հայտնել են, որ բժիշկները կատարել են շնչուղիների մաքրման գործողություն։

Ներկայումս ԱՄՆ նախկին նախագահը հանգստանում է բժիշկների հսկողության ներքո։
92-ամյա Բուշ-Ավագի կնոջը՝ Բարբարա Բուշին նույնպես հոսպիտալացրել են՝ անվտանգության նկատառումներից ելնելով՝ կապված հոգնածության և հազի հետ, ասվում է հաղորդագրությունում։ Այս տեղեկությունը CNN-ի հետ զրույցում հաստատել է ընտանիքի ներկայացուցիչ Ջիմ Մակգրետը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս