Լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործի քննությունը հետաձգվեց
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ մեկնարկեց հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործի քննությունը: Դատական այսօրվա նիստը հետաձգվեց, քանի որ ներկա չէին ամբաստանյաներից երկուսի պաշտպանները: Դատական նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 7-ը:
Նշենք, որ քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել 5 անձի՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կատարող Խաչիկ Կոսյանին, Արտաշես Չիչոյանին, Արարատ Նիկողոսյանին, Արթուր Զաքարյանին և Յուրի Հակոբյանին: