Ի՞նչ թեմաներ են քննարկվել Դավոսի տնտեսական համաժողովում
Դավոսի ֆորումի առաջին օրը քննարկման գլխավոր թեմաներ են դարձել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ու Brexit-ը։
Շազմաթիվ մեկնաբաններ հայտարարել են, թե ԱՄՆ-ում Թրամփի հաղթանակը ու ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը սպառնալիք կներկայացնի «Դավոսի մարդկանց համար»՝ միլիարդատերերի ու զարգացած երկրների վերնախավի։
Հատկանշական է, որ եվրոպական մի շարք առաջատար երկրների առաջնորդներ անտեսել են Դավոսը։ Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան, Իսպանիան ներկայացնում են ֆինանսների նախարարները։ Մեծ Բրիտանիան Դավոսում կներկայանա վարչապետի մակարդակով։ Փոխարենը, ֆորումի կեսդարյա պատմության մեջ առաջին անգամ ներկա է Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը։
Ֆորումի աշխատանքներին չեն ներկայացնել նաև ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը։ ԱՄՆ-ը ներկայացնում են Ջոն Քերին և Ջո Բայդենը՝ վերջին անգամ որպես պետքարտուղար և փոխնախագահ։
Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումը անցկացվում է հունվարի 17-20-ը։
Միջոցառմանը մանակցելու նպատակով Շվեյցարիայում է բիզնեսի, միջազգային կազմակերպությունների ու բազմաթիվ երկրների մոտ 3000 ներկայացուցիչ։
Դավոսում է նաև կոլումբացի հայտնի երգչուհի Շակիրան, որը ստացել է Crystal Award մրցանակ բարեգործության համար։