«Ռուսաստանն ընտրել է ոչ թե համագործակցությունը, այլ դիմակայությունը». Պենտագոնի ղեկավար
Իր պաշտոնը լքող Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը հայտարարել է, որ Ռուսաստանի վարքագիխը ավելի է սահմանափակում Մոսկվայի և Վաշինգտոնի համագործակցության շրջանակը, սակայն ԱՄՆ-ն պետք է որոնի համագործակցության տարբերակներ։ Այս մասին հայտնում է BBC-ն։
«Ես տեսնում եմ ոլորտներ, որտեղ մենք կարող ենք համագործակցել, սակայն դրանք ավելի են նվազում։ Դա այն ռազմավարությունն է, որն ընտրել է Ռուսաստանի» ,- հայտարարել է Քարտերը Bloomberg-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ երկու երկրների փոխգործակցության ոլորտները հետևողականորեն կրճատվել են վերջին 10 տարվա ընթացքում։
Պենտագոնի ղեկավարը նշել է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ը նախկինի պես համերաշխ են Հյուսիսային Կորեայի և Իրանի միջուկային ծրագրերի զսպման, ինչպես նաև Բալկանյան երկրներում իրավիճակի հարցում։
Ընդ որում՝ նա նշել է, որ Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ պայքարը չի ստացվել։