Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հանրապետության տարածքում`
Հունվարի 19-20-ը և 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է թույլ ձյուն: 21-ին և 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 19-20-ը կբարձրանա 4-5 աստիճանով:
Երևան քաղաքում`
Հունվարի 19-20-ը և 22-ին սպասվում է թույլ ձյուն: 21-ին և 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հունվարի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 12.00C (1976 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -25.20C (1973 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` -3.70C