Ռուսաստանը կորցրել է դիրքերը Bloomberg-ի նորարարական տնտեսությունների վարկանշային աղյուսակում
Ռուսաստանը հայտնվել է Bloomberg Innovation Index-ի նորարարական տնտեսությունների վարկանշային աղյուսակում՝ իջնելով 14 կետով։ Դա ամենազգալի նվազումն է վարկանշային աղյուսակում ներառված երկրների թվում։
Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Հարավային Կորեան, որին հաջորդում է Շվեդիան, ապա՝ Գերմանիան։
Ինչպես բացատրում են վարկանշային աղյուսակը կազմողները, իրենք հաշվի են առնում այնպիսի գործոններ, ինչպիսիք են գիտական հետազոտությունների ու մշակումների վրա ծախսերը, ինչպես նաև երկրում բարձրտեխնոլոգիական ընկերությունների թիվը։
Նորարարական տնտեսությունների վարկանշային տասնյակում, ըստ Bloomberg-ի, ընդգրկվել են նաև Շվեյցարիան, Ֆինլանդիան, Ճապոնիան, Դանիան, ԱՄՆ-ն ու Իսրայելը։
Նշվում է, որ Ռուսաստանը ավելի շատ դիրքեր է կորցրել 50 երկրից բաղկացած վարկանշային աղյուսակում։
«Պատժամիջոցների ազդեցության ու էներգակիրների գների երկամյա անկման հետևանքով Ռուսաստանի անցած տարվա արտադրության և արտադրողականության կայուն ցուցանիշները այս տարի կորստյան եմ մատնվել»,- նշում են վարկանշային աղյուսակը կազմողները։
Համաձայն Համաշխարհային բանկի կանխատեսման, որը ներկայացվել է անցած շաբաթ, 2017-2018թթ. ՌԴ տնտեսությունը դարձյալ կսկսի աճել, սակայն աճի տեմպերը շատ ցածր կլինեն։