Բաժիններ՝

Ղրղըզստանի ՆԳՆ-ն բացառել է ահաբեկչության վարկածը «Բոինգի» աղետի ժամանակ

Պայթուցիկ նյութեր թուրքական ACT Airlines ավիաընկերության բեռնատար Boeing 747 ինքնաթիռի կործանման վայրում չեն հայտնաբերվել, Interfax-ին հայտնել է Ղրզըզստանի ՆԳՆ մամուլի ծառայության պետ Բակիտ Սեիտովը։

«Ոչ մի պայթուցիկ նյութ կործանված ինքնաթիռում չի հայտնաբերվել։ Տվյալների համաձայն, որոնք հիմա ունենք, բացառում ենք ահաբեկչության վարկածը»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Երեկ Ղրղըզստանի առաջին փոխվարչապետ Մուհամմեդկալըյ Աբուլղազիևը հայտնել էր, որ համաձայն նախնական տվյալների, Boeing 747-ը կործանվել է Ղրղըզստանում օդաչուների սխալի պատճառով։ Այդպիսին են մասնագետների նախնական եզրակացությունները։

«Ժ. 7:07-ին անձնակազմը վայրէջքի թույլտվություն էր ստացել «Մանաս» օդանավակայանի դիսպետչերներից։ Եղանակային պայմանները թույլ էին տալիս վայրէջքը։ Մինչ այդ, մառախուղի ժամանակ վայրէջք էր կատարել 11 ինքնաթիռ։ Մասնագետների նախնական տվյալներով՝ դա եղել է օդաչուների սխալը»,- պաշտոնյայի խոսքերը մեջբերել են տեղի ԶԼՄ-ները։

Պաշտոնյան նաև նշել է, որ օդաչուները տեղյակ են եղել «Մանասի» թռիչքուղուց, քանի որ մի քանի անգամ վայրէջք են կատարել Բիշքեկում։
Նրա խոսքով՝ աղետի հետաքննությամբ կզբաղվի միջազգային հանձնաժողովը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս