Բաժիններ՝

Պուտինի և Թրամփի մասին BBC-ի ֆիլմը «նախկինից ավելի սառը» պատերազմ է կանխատեսել

Բրիտանական BBC One հեռուստաալիքը «Թրամփ. Կրեմլի թեկնածո՞ւ» խորագրող մեկուկես ժամ տևողությամբ ֆիլմ է ցուցադրել, հայտնում է RIA Novosti-ն։

Լրագրող Ջոն Սուինի ծրագրի անոնսում ասվել է, որ այդ հետաքննություն-ֆիլմը նախապատրաստված է մարդու կողմից, որը նախկինում հանդիպել է թե՛ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, թե՛ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի։

Ծրագրի առանցքային հարցերից մեկը եղել է հետևյալը. «Ինչո՞ւ է Թրամփն այդքան հիացած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինով»։ Պատասխանն այն է, որ աջ թևի համաշխարհային առաջնորդները համակրում են Ռուսաստանի նախագահին, քանի որ ընդհանուր առմամբ նրանք հիացած են ուժի դիրքորոշմամբ։

Հարցին՝ արդյո՞ք Կրեմլը կոմպրոմատ ունի Թրամփի դեմ, հաղորդման ժամանակ պատասխանում է ՌԴ նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովը․

«Ես գրեթե վստահ եմ, որ Մոսկվայում՝ Թրամփի հյուրանոցի համարում, հատուկ սարքավորում է տեղադրված եղել»։

Կիբերսպառնալիքներից պաշտպանության հարցով CrowdStrike ընկերության համահիմնադիր Դմիտրի Ալպերովիչը պատասխանել է ևս մի կարևոր հարցի՝ միանշանակ հայտարարելով, որ Fancy Bears-ի ցանցահենները, որոնք հրապարակել էին մասնավորապես Համաշխարհային հակադոպինգային գործակալության փաստաթղթերը, աշխատում են ռուսական ռազմական հետախուզության համար։

ԱՄՆ նորընտիր նախագահի ապագա կաբինետի ուսումնասիրությունը լրագրողին բերել է եզրակացության, որ «մինչ կառավարության որոշ անդամներ քննադատաբար են տրամադրված Ռուսաստանի նկատմամբ, մյուսները զարմանալիորեն մոտ են նրան»:

Միևնույն ժամանակ, եթե Թրամփի ու Պուտինի ճանապարհները բաժանվեն, լրագրողը կարծում է, թե «մեր առաջ կծառանա նոր Սառը պատերազմի հեռանկարը՝ ավելի սառը, քան նախկինում էր»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս