Ղրղըզստանում Boeing-ի ավիաաղետի զոհերի թիվը հասել է 38-ի
Ղրղըզստանում շարունակվում են որոնողական աշխատանքները ACT Airlines ավիաընկերության բեռնատար Boeing 747 ինքնաթիռի կործանման վայրում, որը կործանվել էր հունվարի 16-ին Դաչա-Սուու ավանում՝ Բիշքեկի «Մանաս» օդանավակայանի մերձակայքում։
Ինչպես հաղորդում են տեղի ԶԼՄ-ները, փրկարարները սկսել են հեռացնել ինքնաթիռի խոշոր բեկորները և հայտնաբերել են ևս 2 զոհի մարմին։ Այդկերպ, ավիաաղետի զոհերի թիվը հասել է 38-ի։
Հայտնաբերվել է ինքնաթիռի անձնակազմի 4-րդ անդամի մարմինը։
K-News-ի տեղեկություններով՝ դիահերձարանում պարզվել է զոհերից 36-ի ինքնությունը։ Հարազատները գնում ու տանում են զոհերի մարմինները։ Զոհերի ինքնությունը ճանաչելիս գենետիկական փորձաքննություն չի իրականացվել։