Բաժիններ՝

Ղրղըզստանում պարզել են Boeing 747-ի զոհերից 15-ի ինքնությունը

Բիշքեկի դատաբժշկական փորձաքննության հանրապետական կենտրոնի դիահերձարանում հետազոտվել է 32 մարմին, որոնք այնտեղ էին տեղափոխվել այսօր ACT Airlines-ի Boeing 747 բեռնատար ինքնաթիռի ավիաաղետից հետո, որը կործանվել էր «Մանաս» օդանավակայանից ոչ հեռու։

Արդեն պարզվել է Boeing 747-ի զոհերից 15-ի ինքնությունը, որոնց թվում կա 5 երեխա, հայտնում է K-News-ը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը։

«Ներկայումս դիահերձարան է տեղափոխվել 42 օբյեկտ՝ հատուկ պարկերով, առանց ազգանունների։ Ներկայումս ուսումնասիրվել է 32 ամբողջական աճյուն, որոնցից 13-ը երեխաներ են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Դեռևս չի պարզվել 10 մարմնի ու մարմնամասերի ինքնությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս