Բաժիններ՝

Կրակահերթ «Վազ 2121»-ի վարորդի վրա. Երևանում 14 տարի առաջ տեղի ունեցած սպանության գործը՝ դատարանում

Դատարան է ուղարկվել 14 տարի առաջ՝ 2003թ. հունվարի 7-ին, Երևանում կատարված սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։

Քրեական գործի շրջանակներում Ա. Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2003թ. հունիսի 7-ին իր կողմից ապօրինի կերպով ձեռք բերված «ԱԿ 74» տեսակի հրազենով Երևանի Եզ. Կողբացի փողոցի շենքի մոտ, սպանելու դիտավորությամբ կրակահերթ է բացել նույն փողոցով ընթացող «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Մկրտչյանի վրա, որի հետևանքով վերջինս ստացել է մարմնական վնասվածքներ և հաջորդ օրը հիվանդանոցում մահացել է:

Քրեական գործն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, մակագրվել դատավոր Արմեն Բեկթաշյանին։ ՀՀ ոստիկանությունը հայտնել էր, որ 2015 թ. ապրիլի 21-ին Ա. Ավետիսյանը հայտնաբերվել է Իսպանիայում և կալանավորվել, իսկ 2016 թ. հունվարի 22-ին Մադրիդ-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով տեղափոխվել Հայաստան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս