Բաժիններ՝

Խաբարովսկում հայ գործարարի որդուն առևանգել են, ապա խեղդամահ արել և այրել

Խաբարովսկում քրեական գործ է հարուցվել «Սպանություն» և «Առևանգում» հոդվածներով։ Գործով անցնում է Խաբարովսկի 25 և 26 տարեկան 2 երիտասարդ, որոնք մեղադրվում են տեղի հայ գործարարներից մեկի 25-ամյա որդուն՝ Անդրեյ Մուրադյանին սպանելու մեջ։

Երիտասարդն անհետացել էր հունվարի 10-ին իր Lexus մակնիշի մեքենայով, հայտնում է gubernia.com-ը։

ՌԴ քննչական կոմիտեի Խաբարովսկի երկրամասի քննչական վարչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ վերջինիս առևանգել են նրա ծանոթները։ Չարագործը զանգահարել է ապագա զոհին և խնդրել իր ավտոմեքենան վերցնել Խաբարովսկի Երկաթուղային շրջանից։

Երիտասարդը ժամանել է կոոպերատիվի ավտոտնակ, որտեղ էլ առևանգվել է չարագործների կողմից։ Նրանք մի քանի օր պահել են զոհին՝ պահանջելով 20 մլն ռուբլու փրկագին, ավելի ուշ, վախենալով պատժից, նրան պարանով խեղդել են։ Երիտասարդի դին փաթաթելով պոլիէթիլենով՝ տարել էին Սադովայա երկաթուղային կայարան, բենզին լցրել և այրել:

Ներկայումս հանցագործները ձերբակալված են, նրանք հարցաքննվում են։ Վերջիններս նախկինում քրեական պատասխանատվության չեն ենթարկվել։

Հաղորդվում է, որ հայ գործարարի ընտանիքում ավելի վաղ ևս դժբախտություն էր տեղի ունեցել։ Մի քանի տարի առաջ մահացել էր նրա ավագ որդին՝ Ալեքսանդրը։

Անդրեյի սպանությունից հետո որոշում է կայացվել եղբայրների աճյունները տեղափոխել հայրենիք՝ հուղարկավորելու նպատակով։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս