Բաժիններ՝

Թրամփը «կրակի հետ է խաղում»՝ անտեսելով «միասնական Չինաստանի» քաղաքականությունը. ԶԼՄ-ներ

Չինական ԶԼՄ-ների կարծիքով՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «կրակի հետ է խաղում»՝ աջակցելով Թայվանի հետ հարաբերություններին և փորձելով կասկածի տակ դնել «միասնական Չինաստանի» քաղաքականությունը։

China Daily պարբերականը իր խմբագրականում գրում է, որ «միասնական Չինաստանի» քաղաքականությունն անտեսելը և Թրամփի խաղերը Թայվանի հետ կարող են թանկ արժենալ ԱՄՆ հաջորդ նախագահին։

Թերթը նաև նշել է, որ ավանդական քաղաքականությանը հետևելը «բարենպաստ կլիներ ոչ միայն երկու կողմերի, այլև ողջ աշխարհի համար»։

«Թրամփը ագահորեն ցանկանում է, որպեսզի Չինաստանը բազմաթիվ զիջումների գնա առևտրում, նախընտրում է անտեսել դիվանագիտական արարողակարգը՝ Չինաստանի վրա ճնշման լծակներ ստեղծելու համար, որոնց թվում է նաև Թայվանի հարցը, որը Թրամփի կողմից որպես հաղթաթուղթ է օգտագործվում»,- ասված է Global Times-ի խմբագրականում։

Թերթը նաև նախազգուշացրել է, որ Թրամփը «կստանա հակահարվածներ» այն դեպքում, եթե չփոխի իր քաղաքականությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս