Բաժիններ՝

Կրեմլն արձագանքել է պատժամիջոցների չեղարկման մասին Թրամփի առաջարկին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը սառնորեն է արձագանքել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանն այն մասին, որ պատրաստակամ է չեղարկել Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները՝ ի պատասխան ՌԴ-ի միջուկային սպառազինության կրճատման, հայտնում է Interfax-ը։

«Եկեք համբերատար լինենք, սպասենք, թե երբ պարոն Թրամփը կստանձնի ԱՄՆ գործող նախագահի պաշտոնը, իսկ հետո արդեն գնահատական կտանք այս կամ այն նախաձեռնություններին»,- ասել է Պեսկովը։

Պեսկովը նաև նշել է, որ ներկայումս բանակցություններ մասնավորապես ՌԴ-ի միջուկային զինանոցի վերաբերյալ չեն ընթանում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ The Times-ին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել էր, որ հնարավոր կլինի չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները միջուկային զենքի կրճատման մասին համաձայնագրի դիմաց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս