«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում, Գյումրիի, Վանաձորի, Կապանի, գրասենյակներում հունվարի 15-ին տեղի ունեցած փակ- գաղտնի վարկանիշային քվեարկության արդյունքում ձեւավորվել է կուսակցության՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակը:

Համաժողովի 208 պատվիրակներ 1-ից 10 միավորներով փակ գաղտնի քվեարկության քվեաթերթիկի վրա գնահատել են առաջադրված 31 թեկնածուներին:

Քվեարկության արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի առաջին տասնյակը հետեւյալ տեսքն է ստացել.

1.Նիկոլ Փաշինյան
2. Սասուն Միքայելյան
3. Արայիկ Հարությունյան
4. Ալեն Սիմոնյան
5. Սուրեն Պապիկյան
6. Լենա Նազարյան
7. Արարատ Միրզոյան
8. Ռոմանոս Պետրոսյան
9. Նարեկ Բաբայան
10. Տիգրան Ավինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը կներկայացվի «Ելք» դաշինքի գործընկերներին: «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը կձեւավորվի «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների համաձայնության՝ կոնսենսուսի միջոցով:

Տեսանյութեր

Լրահոս