Բաժիններ՝

Հայաստանում սկսվել է ռուսական ռազմակայանի դիպուկահար զույգերի ուսուցումը

Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել է դիպուկահար զույգերի ուսուցումը «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում:

Ինչպես տեղեկացնում են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ավելի քան 100 դիպուկահարների հետ պարապմունքներն անցկացվում են մեկամսյա հատուկ դասընթացով՝ ծովի մակերեւույթից ավելի քան 1,5 հազար մետր բարձրության վրա՝ օդի ըստ Ցելսիուսի մինչեւ մինուս 20 ջերմաստիճանի եւ քամու՝ վայրկյանում մինչեւ 15 մետր պոռթկումների «Էքստր եմալ» պայմաններում:

Վարժանքների ընթացքում փորձառու հրահանգիչները պայմանագրով ծառայություն անցնող զինծառայողների թվից նորակոչիկների հետ պարապմունքներ են անցկացնում Դրագունովի եւ Վինտորեզ դիպուկազարկ հրացաններով անհատական նշանառության եւ թիրախների ընտրության կանոններով՝ ձգաբանական ուղղումների կիրառմամբ:

Անդրկովկասի ռուսական ռազմակայանում դիպուկահար զույգերի պատրաստումը կավարտվի զինծառայողների շրջանում «դիպուկազարկ երկամարտի» մրցումներով, որի պայմաններն են դահուկներով 3 կիլոմետր սպրինտի հաղթահարումն անծանոթ տեղանքում եւ ցուցակային զենքով հրաձգությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս