Բաժիններ՝

«Ետտոնական օրերին առևտրի կետերում իրացվող կաթնամթերքը մեծ մասամբ ժամկետանց է եղել». ՍԱՊԾ

Տոնական և ետտոնական օրերին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված հսկողության շրջայցերի արդյունքներով պարզվել է, որ ամենառիսկայինը եղել է կաթնամթերքի վաճառքը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ ԳՆ ՍԱՊԾ  Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը:

«Իրականացված ստուգումների արդյունքները ցույց են տվել, որ իրացվող կաթնամթերքը ետտոնական օրերին հիմնականում պիտանելիության ժամկետից դուրս է  եղել»,- ընդգծեց Դանիելյանը:

Նա  հավելեց, որ հսկողության շրջայցեր իրականացվել են ցանցային և բակային խանութներում: Սննդամթերքի իրացման խախտումներ եղել են ինչպես ցանցային, այնպես էլ բակային խանութներում, սակայն հսկողությունն ավելի պատշաճ է եղել ցանցային խանութներում:

Սննդի անվտանգության պետական ծառայությունը դեկտեմբերի 23-ից մինչև հունվարի 8-ը ներառյալ Երևանի և հանրապետության բոլոր մարզերի առևտրի կենտրոններում, պարենային ապրանքների խանութներում և մսի վաճառքի կետերում իրականացրել է հսկողության շրջայցեր: Ընդհանուր առմամբ, հանրապետության ողջ տարածքում շրջայցեր են իրականացվել  816 տնտեսվարող սուբյեկտների մոտ, որոնցից 580-ում արձանագրվել են անհամապատասխանություններ, մասնավորապես` առանց սահմանված կարգի մակնշման սննդամթերքի իրացման դեպքեր, պահման պայմանների անհամապատասխանություններ, մսի իրացման որոշ կետերում` առանց անասնաբուժասանիտարական փորձաքննության մսեղիքի իրացման դեպքեր: Հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունների դեպքում իրացվող սննդամթերքը, միսը կամ մսեղիքը հանվել է շրջանառությունից, և նման խախտումները բացառելու համար տրվել են անհրաժեշտ ցուցումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս