Բաժիններ՝

Չեխիայում փլուզվել է մարզահամալիրի տանիքը, կան վիրավորներ

Չեխիայի Չեսկա-Տրշեվովա քաղաքում մարզահամալիրի տանիքը փլուզվել է այն պահին, երբ անցկացվել է դեռահասների շրջանում ֆլորբոլի առաջնություն, հայտնում է CZnews.info-ն։

Երբ սկսվել է տանիքի փլուզումը, հարյուրավոր մարդիկ հասցրել են դուրս գալ շինությունից։ 2 մարդ թեթև վնասվածք է ստացել։

Ոստիկանությունը սկսել է դեպքի հետաքննությունը։
Ենթադրաբար, տանիքը չի դիմացել ձյան ծանրությանը շինարարության ժամանակ թույլ տրված սխալների հետևանքով։

Մարզահամալիրը վերջերս էր կառուցվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս