Բաժիններ՝

Ղազախստանում կալանավորվել են Նազարբաևի աշխատակազմի անդամները

Ղազախստանում կալանավորվել է երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Բագլան Մայլըբաևը, որին կասկածում են պետական գաղտնիքների հրապարակման մեջ, հայտնում է Tengrinews-ը՝ վկայակոչելով հանրապետության ազգային անվտանգության կոմիտեին։

Նշվում է, որ Մայլըբաևից բացի ձերբակալվել է Նազարբաևի աշխատակազմի ևս մեկ նախկին աշխատակից՝ Նիկոլայ Գալիխինը։

Նա ներքին քաղաքականության բաժնի պետի տեղակալն էր։
Վերջիններս ձերբակալվել են հունվարի 12-ին։

Վերջիններս կասկածվում են պետական գաղտնիքների անօրինական հավաքման, տարածման և հրապարակման մեջ։

Հունվարի 14-ին Աստամայի դատարանը որոշել է վերջիններիս 2 ամսով կալանավորել։
Մայլըբաևն իր պաշտոնից ազատվել էր 2017թ. հունվարի 12-ին։ Նա այդ պաշտոնն զբաղեցնում էր 2011թ. հոկտեմբերից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս