Facebook-ը Գերմանիայում կուժեղացնի պայքարը ֆեյքային նորությունների դեմ
Facebook սոցցանցը հայտարարել է, որ կուժեղացնի պայքարը Գերմանիայում կեղծ նորությունների դեմ։
«Անցած ամիս մենք հայտարարել ենք Facebook-ում կեղծ նորությունների դեմ պայքարի միջոցառումների մասին։ Այդ նորացումները կակտիվանան Գերմանիայում մոտակա ամիսներին»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։
Վերջին շրջանում բազմաթիվ մարդիկ քննադատում են Facebook-ին ֆեյքային նորությունների հոսքին դիմակայել չկարողանալու մեջ։
Դեկտեմբերին սոցցանցի ղեկավարությունը ներկայացրել էր ֆեյքային նորությունների դեմ պայքարի ռազմավարություն։