Հերացու փողոցում ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ

Հունվարի 14-ին, ժամը 23.06-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Հերացու փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հերացու փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում բախվել են «Volkswagen Polo» մակնիշի 566 OO 64 պ/հ (վարորդ` 1989 թ. ծնված Զ. Մ.), «Toyota camry» մակնիշի առանց պետհամարանիշի (վարորդ` 1983 թ. ծնված Ա. Ա.) և «Opel Astra» մակնիշի 35 FA 439 պ/հ (վարորդ՝ 1953 թ. ծնված Հ. Ս.) ավտոմեքենաները:

Փրկարարները փակել «Volkswagen Polo» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Ա.-ին, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Toyota camry» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր 1970 թ. ծնված Ս. Կ.-ը և Զ. Մ.-ը ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենաներից, այնուհետև հոսպիտալացվել «Էրեբունի» ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Տեսանյութեր

Լրահոս