Լիմոնադով պատրաստված բարձր և փափուկ բիսկվիթ
Բիսկվիթը բավականին կամակոր թխվածք է, որը պահանջում է փորձառություն և ջանք: Ներկայացնում ենք բիսկվիթի հետաքրքիր բաղադրատոմս՝ պատրաստված լիմոնադով:
Հասարակ բիսկվիթ՝ պատրաստված լիմոնադով
Բաղադրիչներ
1. Ձու – 4 հատ
2. Շաքարավազ – 250 գ
3. Վանիլին – 10 գ
4. Լիմոնադ (կիտրոնի գազավորված ըմպելիք) – 200 գ
5. Բուսայուղ – 200 գ
6. Ալյուր – 400 գ
7. Փխրեցուցիչ – 1 թ/գ
Պատրաստման եղանակը.
1. Հարել ձուն, շաքարավազը և վանիլինը:
2. Շարունակելով հարելը՝ դանդաղ ավելացնել բուսայուղը և լիմոնադը:
3. Մաս-մաս ավելացնել ալյուրը և փխրեցուցիչը, հետո հարել զանգվածը ևս մեկ անգամ:
4. Լցնել խմորը մուլտի-ջեռոցի կաղապարի մեջ և թխման ժամանակը դնել 65 րոպեի վրա:
5. Ազդանշանից հետո ավելացնել ևս 65 րոպե: Թխելուց հետո անջատել տաքությունը և թողնել ևս 20 րոպե:
6. Թողնել մինչև լրիվ սառչի:
7. Բիսկվիթը ստացվում է բարձր և փափուկ, ինչպես նաև ունենում է կիտրոնի նուրբ բույր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը