Բաժիններ՝

Ճապոնիայի գործարկած հրթիռն արբանյակի հետ ընկել է Ճապոնական ծովը

Ճապոնական SS-520 դասի ամենակոմպակտ հրթիռակիրը ընկել է ծովը Կագոսիմա պրեֆեկտուրայի «Ուտինոուրա» տիեզերակայանից գործարկվելուց հետո: Այս մասին հայտնում է Ճապոնիայի աերոտիեզերական հետազոտությունների գործակալությունը (JAXA):

Մասնագետների գնահատականների համաձայն՝ դեպքի պատճառ է դարձել երկրորդ աստիճանում վառելիքի այրման բացակայությունը: Թռիչքը շարունակվել է իներցիայով, ինչից հետո հրիթռակիրը ընկել է Ճապոնական ծովը:

Հրթիռակրի երկարությունը կազմում էր 9.54 մ, շառավիղը՝ 0.52 մ, կշիռը՝ 2.6 տոննա: Սարքի պատրաստումն ու գործարկումն արժեցել է 3.6 մլն դոլար:

SS-520-ում եղել է TRICOM1 արբանյակը, որը նախատեսված էր Երկրի մակերևույթի նկարահանումների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս