Բաժիններ՝

Կադիրովը հայտնել է Չեչնիայում ԴԱԻՇ-ի բանդայի ոչնչացման մասին

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է բանդայի ոչնչացման մասին, որը, նրա խոսքով, կապված է եղել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հետ:

Իր Instagram-ում նա տեսանյութ է հրապարակել, որը նկարահանվել է խմբավորման վերջին ենթադրյալ անդամի ձերբակալությունից հետո:

Կադիրովը, որը չեչեներեն խոսում է ձերբակալվածի հետ, պնդում է, որ վերջինս վտանգավոր ծայրահեղական Իմրան Դացաևն է, որը առնչություն ունի 2016թ. ոստիկանության սերժանտի սպանությանը: Կադիրովի խոսքով՝ Դացաևը սպանել է ոստիկանին ջիհադիստների հրամանով, որպեսզի «վստահության արժանանա»:

Նա տեղեկացրել է նաև Նալչիկում բանդայի ևս 2 ենթադրյալ անդամի ձերբակալման մասին:

«Ներկայումս ողջ բանդիտական խումբը չեզոքացվել է, ոստիկանության բաժանմունքներ է տարվել ավելի քան 50 անդամ»,- գրել է Կադիրովը:

Նա հայտնել է, որ բանդան ղեկավարել է Սիրիայում գտնվող Շալի (Չեչնիա) քաղաքի մի բնակիչ: «Նրա անուն-ազգանունը հայտնի է»,- գրել է Կադիրովը:

Նրա խոսքով՝ խմբի պլաններում մտնում էին մեծամասշտաբ ահաբեկչությունները՝ զոհերի առավելագույն քանակությամբ»:

Հունվարի 11-ին Չեչնիայում հատուկ գործողություն էր սկսվել ենթադրյալ ահաբեկիչների դեմ, ինչի հետևանքով սպանվել էր «Ռոսգվարդիայի» 2 մարտիկ և 4 կասկածյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս