ԱՄՆ-ին չեն հրավիրել
Միացյալ Նահանգները պաշտոնական հրավեր չի ստացել` Աստանայում մասնակցելու Սիրիայում հրադադարի հաստատման հարցով բանակցություններին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետդեպի խոսնակի տեղակալ Մարկ Թոները:
«Մենք չենք ստացել որևէ պաշտոնական հրավեր Աստանայի հանդիպմանը»,- ասել է Թոները` նշելով, որ իրենք աջակցում են Սիրիայում հրադադարի հաստատմանն ուղղված բոլոր ջանքերին:
«Թեպետ մենք այս նախաձեռնության անմիջական մասնակիցը չենք, սակայն շարունակում ենք կապ պահպանել ռուսների և թուրքերի հետ»,- հայտնել է Թոները: