Բաժիններ՝

Թրամփն աջակցում է ԵՄ­ի փլուզմանը. ԵՄ­-ում ԱՄՆ դեսպան

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը սատարում է Եվրամիության փլուզմանը, ինչը հնարավոր է տեղի ունենա միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հետևանքով: Այդ մասին տեղեկացրել է Daily։

Telegraph թերթը, վկայակոչելով ԵՄ-ում ԱՄՆ դեսպան է նթոնի Գարդներին, ով շուտով վայր է դնելու իր լիազորությունները:

«Կարծել, թե Եվրոպայի բաժանմանն աջակցելով մենք կկարողանանք գործել մեր շահերի շրջանակում, կլիներ լիակատար հիմարություն: Լինել Brexit­ի վառ աջակից` մեզ համար դա հիմարության գագաթնակետն է»,­ ավելացրել է դիվանագետը:

Գարդների խոսքով` ընտրված նախագահի թիմի անդամները եվրոպացի չինովնիկներից հետաքրքրվում են, թե մեծ Բրիտանիային որ երկիրը կարող է հետևել: «Հիմնականում տրվել է միայն մեկ հարց. «Հաջորդը որ երկիրը դուրս կգա ԵՄ­ից»,­ ընդգծել է Գարդները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս