 
                        Գերմանիայի հատուկ ծառայությունները ՌԴ-ին մեղադրել են ԵՄ-ԱՄՆ հարաբերությունները վատացնելու փորձի մեջ
 
                                    Գերմանիայի հատուկ ծառայությունները Ռուսաստանին մեղադրել են Եվրոպական Միության և ԱՄՆ-ի հարաբերությունների վատացնելու փորձի մեջ: Այս մասին, ըստ «Ռիա նովոստիի», հայտնել է Spiegel օրաթերթը` հիմնվելով Գերմանիայի կառավարության համար նոր զեկույցի վրա:
Զեկույցը պատրաստվել է Գերմանիայի դաշնային հետախուզության ծառայության և երկրի Սահմանադրությունը պաշտպանող դաշնային գերատեսչության կողմից: Spiegel-ի տվյալներով զեկույցի հեղինակները հանգել են եզրակացության, որ Ռուսաստանը երկար տարիների ընթացքում Եվրամիության երկրների վրա ազդեցություն է գործում, նպատակադրված փորձում է սրել հատկապես Արևմուտքում առկա հասարակական կոնֆլիկտները` նպատակ ունենալով կասկածի տակ դնել ԱՄՆ-ի հետ սերտ հարաբերությունները:
Գերմանիայի կառավարությունում քննարկումներ են ընթանում այն մասին, թե ինչ եղանակով է հարկավոր Բունդեսթագֆի պատգամավորներին և հասարակությանը իրազեկել զեկույցի մասին կամ ընդհանրապես կա՞ դրա անհրաժեշտությունը, թե՞ ոչ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        