 
                        Ձերբակալվել է անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարող քաղաքացին
 
                                    Հունվարի 13-ին, ժամը 19-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Եղվարդ քաղաքի Նաթի թաղամասում գտնվող անասնագոմից բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Արթուր Փ.-ն, որը 2016 թ. դեկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 139 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որոնք կատարվել են անչափահասի նկատմամբ):
Խափանման միջոցը` կալանք:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        