 
                        Երևանում Գերմանիայի դեսպանատանը հրդեհ է բռնկվել
 
                                    Հունվարի 14-ին, ժամը 08.29-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցի թիվ 29 հասցեում գտնվող Գերմանիայի դեսպանատան երկրորդ հարկից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն և երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է ժամը 08.49-ին: Պարզվել է, որ դեսպանի սենյակում այրվել են էլ.տաքացուցիչի էլ.լարերը և պատին ամրացված մեկ նկար:
Դեպքի վերաբերյալ տեղեկացվել է ՃԿԱԿ-ում արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        