Բաժիններ՝

Կասպարովը ադամանդակուռ թագը վաճառել՝ գումարը բաժանել է Բաքվի հայ փախստականներին

ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը ռուսական Կոմերսանտ թերթի հետ զրույցում (3 դեկտեմբեր, 2015թ)՝ անդրադառնալով իր և շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի հարաբերություններին, պատմել է մի դեպք անցյալից:

«1990-ին Կասպարովը աշխարհի չեմպիոնության պայքարում հաղթեց Կարպովին: Ոսկերչական Կառլոֆ ֆիրման Կասպարովին նվիրեց ադամանդակուռ թագ, որի վրա կար 1118 հատ սև ու սպիտակ ադամանդ: Նա որոշեց վաճառել թագը և գումարը փոխանցել հայ փախստականներին: Անգամ գնորդ էր հայտնվել, ինչ որ մի արաբ շեյխ: Սակայն շեյխն անհետացավ, իսկ Կասպարովը արդեն գումարը խոստացել էր փախստականներին: Այդ ժամանակ ես գնեցի այդ թագը»,- ասել է Իլյումժինովը:

Կասպարովը մինչև 1990-ի հունվարյան Բաքվի ջարդերը ապրում էր Ադրբեջանի մայրաքաղաքում:

2015-ին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով իր հայտարարության մեջ, Կասպարովը զուգահեռներ անցկացրեց 1990 թվականի Բաքվի կոտորածների հետ:

«Ինչպես ցանկացած մեծ չարագործություն, դժվար է առերեսվել դրա հետ, սակայն դա պետք է անել: Չարիքն աճում է, երբ մենք հրաժարվում ենք դիմագրավել նրան և մենք պետք է բավարար քաջություն դրսևորենք, չարիքն իր իրական անունով կոչելու, հատկապես այս դեպքում, որը 20-րդ դարի բոլոր ցեղասպանությունների նախամայրն է»,- հայտարարել էր Կասպարովը:

aniarc.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս