«Մխիթարյանը և Մատան հարձակման գծի նկարիչներն են». Կիոուն
Հունվարի 15-ին Անգլիայի Պրեմիեր լիգայի կենտրոնական հանդիպումը կլինի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ» հանդիպումը:
Սպասված խաղից առաջ մի շարք ֆուտբոլային փորձագետներ և ֆուտբոլիստներ կիսվել են իրենց կարծիքներով և նշել են իրենց ֆավորիտներին:
«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Մարտին Կիոունը համոզված է, որ կիրակի օրը կհաղթի մանչեսթերյան ակումբը:
Ըստ Կիոունի՝ մանչեսթերյան ակումբի համար սա շատ կարևոր հանդիպում է, և ակումբի ֆուտբոլիստները պատրաստ են անել ամեն ինչ հաղթանակի հասնելու համար:
«Մոուրինիոյի սաները սկսել են վստահ ֆուտբոլ խաղալ և բալանսի են բերել իրենց խաղը: Մխիթարյանը և Մատան հարձակման գծի նկարիչներն են: Այժմ ակումբում շատ են ստեղծարար և տաղանդավոր ֆուտբոլիստները»,- նշել է Կիոունը:
Սիրարփի Աղաբաբյան