Բաժիններ՝

Բայդենը Օբամայի կողմից Ազատության նախագահական մեդալն ստանալիս չի կարողացել զսպել արցունքները

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որը 7 օր անց կլքի իր պաշտոնը, այսօր Ազատության նախագահական մեդալ է հանձնել ԱՄՆ փոխնախագահ Ջեզեֆ Բայդենին։

Մեդալը երկրի բարձրագույն քաղաքացիական պարգևն է համարվում և հանձնվում Է անվտանգության, մշակույթի, ԱՄՆ-ի ազգային շահերի ոլորտում ունեցած ձեռքբերումների և այլ բացառիկ վաստակի համար: Արարողությունը տեղի է ունեցել հեռացող վարչակազմին նվիրված արարողության ժամանակ։

Ի սկզբանե, պլանավորվում էր, որ Օբաման ընդամենը ջերմ խոսքեր կհղի Բայդենի հասցեին։ Իր ելույթում նա թվարկել է Բայդենի արժանիքները։

«Նա պայքարել է, որպեսզի կրթությունը քոլեջում դառնա ավելի հասանելի, Ամերիկայում արտադրության վերածնման համար՝ լինելով միջին խավի հարցերով մեր աշխատանքային խմբի ղեկավարը։ Նա գլխավորել է մեր ջանքերը, որոնք ուղղված են բռնության դեմ»,- նշել է Օբաման։

Նա նաև պատմել է, որ «կուլիսների հետևում Ջոյի անկեղծ ու ազնիվ խորհուրդները օգնել են իրեն դառնալ լավ նախագահ ու գլխավոր հրամանատար»։

«Պարոն նախագահ, սա պարզապես պատիվ չէ, որին ես արժանի չեմ, բայց դա ցուցադրում է ձեր ոգու շռայությունը։ Ես արժանի չեմ դրան, սակայն ես գիտեմ, որ նախագահը դա արել է սրտանց»,- ասել է Բայդենը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս