Բաժիններ՝

Ավստրալիայում նախարարը զրկվել է պաշտոնից պետության հաշվին ճամփորդելու համար

Ավստրալիայի առողջապահության և սպորտի նախարար Սյուզան հրաժարական է ներկայացրել պետական միջոցների ծախսման մեղադրանքների ֆոնին, հայտնում է АВС հեռուստաալիքը։

Պարզվել է, որ Լին մի քանի ծառայողական ուղևորություն է կատարել, որի ժամանակ, ինչպես պարզվել է, զբաղվել է ոչ թե պետական գործերով, այլ Քվինսլենդ նահանգում՝ Գոլդ-Քոսթ հանգստավայրում անշարժ գույք որոնելով։

Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թերնբուլը հայտարարել է, որ ընդունել է Լիի հրաժարականը:

«Ավստրալացիները իրավամբ հաշվարկում են, որ քաղաքական գործիչները խնայողաբար են ծախսում հարկատուների գումարները և ցանկացած ժամանակ երաշխավորում են, որ իրենց աշխատանքային ծախսերը արդյունավետ են, իսկ պետական ռեսուրսը օգտագործվում է՝ ելնելով էթիկայի նորմերից»,- ասել է Ավստրալիայի կառավարության ղեկավարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս