Ջոն Քերին ժամանել է Վրաստան
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կարճաժամկետ այցով ժամանել է Վրաստան։ Նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Վրաստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է Վրաստանի ԱԳՆ ղեկավարի առաջին տեղակալ Դավիթ Զալկալիանիի հետ։
«Զրույցի ընթացքում կողմերը ևս մեկ անգամ կարևորել են Վրաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը։ Արտգործնախարարի առաջին տեղակալը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը Վրաստանին աջակցելու և անձամբ Ջոն Քերիին՝ երկու երկրների երկկողմ հարաբերությունների խորացման հարցում ներդրումի համար»,- ասված է Վրաստանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում:
Իր հերթին, Քերին նշել է, որ իրեն տպավորել է Վրաստանի առաջընթացը ժողովրդավարական ուղու ճանապարհին։
ԱՄՆ պետքարտուղարը ևս մեկ անգամ կարևորել է Վրաստանի դերը տարածաշրջանում։